Բիլալ Էրդողան
Բիլալ Էրդողան | |
Կրթություն՝ | Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն և Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | նավատեր |
Ծննդյան օր | ապրիլի 23, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Հայր | Ռեջեփ Թայիփ Էրդողան |
Մայր | Էմինե Էրդողան |
Նեջմեթթին Բիլալ Էրդողան (թուրքերեն՝ Necmettin Bilal Erdoğan; ապրիլի 23, 1981, Ստամբուլ, Թուրքիա), թուրք բիզնեսմեն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1981 թվականի ապրիլի 23-ին Ստամբուլում[1], եղել է ընտանիքի երրորդ երեխան։ Բիլալի հայրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Բիլալը ունի եղբայր և երկու քույր` Ահմեդը Բուրակ, Սյումեյյե և Էսրա։ Դպրոցը ավարտել է 1999 թվականին։ Այնուհետև ուսումը շարունակել է ԱՄՆ-ում։ Ավարտել է Ինդիանայի համալսարանը Բլումինգտոնում` ստանալով քաղաքագիտության և տնտեսագիտության մագիստրոսի կոչում[2]։ 2004 թվականին սովորել է նաև Հարվարդի համալսարանում։
Ուսումն ավարտելուց հետո, աշխատել է Համաշխարհային բանկում[1]։ Այնուհետև վերադարձել է Թուրքիա և զբաղվել է բիզնեսով։ Բիլալ Էրդողանը «BMZ Group Denizcilik ve İnşaat Sanayi Anonim Şirket» տրանսպորտային ընկերության երեք համանախագահներից մեկն է[3][4]։ Նա նաև «Türkiye Gençlik ve Eğitime Hizmet Vakfı» ֆոնդի կառավարչական համակարգի անդամներից է։
2013 թվականին Բիլալ Էրդողանը հրավիրվեց Ստամբուլի դատարան` Թուրքիայի կառավարության անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի հետ կապված[5][6][7]։
«Today's Zaman» ամսագրի փոխանցմամբ, 2015 թվականի փետրվարին, այն բանից հետո, երբ նրա հոր կուսակցությունը պառլամենտական ընտրությունների արդյունքում կորցրեց մեծամասնությունը թուրքական մեջլիսում, Բիլալ Էրդողանը իր ընտանիքի հետ տեղափոխվեց Բոլոնիա։ Նա հայտարարեդ, որ մեկնել է Բոլոնիա, որպեսզի ստանա փիլիսոփայության դոկտորի կոչում Ջոն Հոպկինսի համալսարանի բոլոնիական մասնաճյուղում[8]։
2016 թվականի փետրվարին Բոլոնիայում ընդդեմ Բիլալ Էրդողանի հարուցվեց քրեական գործ` փողերի լվացման մեղադրանքով[9]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին Բիլալ Էրդողանը ամուսնացել է Ռեյվան Ուզուների հետ[10], նրանք ունեն երկու որդի։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Bilal Erdoğan». Biyografi.info. 1981 թ․ ապրիլի 23. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «IU Goes to Turkey: Indiana University». global.iu.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Erdoğan: Oğlum gemi değil gemicik aldı». Hurriyet.com.tr. 2007 թ․ հուլիսի 17. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Küçük Erdoğan holdingleşiyor». Yurtgazetesi.com.tr. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Cumhuriyet Gazetesi - Maliye, TÜRGEV'e arazi verdiğini kabul etti». Cumhuriyet.com.tr. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Türkiye'yi, Bilal'in üstüne yapacakmış». Patronlardunyasi.com. 2013 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Bilal Erdogan da gozaltina alinacak mi». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Report: President Erdoğan's son has settled in Italy with his family». Today's Zaman. 2015 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «riciclaggio, indagato il figlio di Erdogan» (Italian). Bologna: Corriere della Sera. 2016 թ․ փետրվարի 16. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Gul ve Erdoganin cocuk gelinleri» (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)